Մատչելիության հղումներ

Մակեդոնիայի միասնությունը վտանգված է


Մակեդոնիայի նախկին վարչապետ Նիկոլա Գրուևսկին սուր վեճի է բռնվել խորհրդարանի ալբանացի խոսնակ Տալատ Շաֆերիի հետ, Սկոպյե, 14-ը մարտի, 2018թ.
Մակեդոնիայի նախկին վարչապետ Նիկոլա Գրուևսկին սուր վեճի է բռնվել խորհրդարանի ալբանացի խոսնակ Տալատ Շաֆերիի հետ, Սկոպյե, 14-ը մարտի, 2018թ.

Մակեդոնիայի նախագահ Գյորգե Իվանովը երկրորդ անգամ հրաժարվում է ստորագրել խորհրդարանի ընդունած օրենքն ալբաներեն լեզվի պաշտոնական կիրառումն ընդարձակելու մասին, ինչը կարող է վերստին բորբոքել քաղաքական ճգնաժամը բալկանյան այդ փոքրիկ երկրում:

Առաջին անգամ նախագահը հունվարին է հրաժարվել վավերացնել այդ օրենքը: Երեկ խորհրդարանը ստիպված էր երկրորդ անգամ քվեարկությամբ այն ընդունել, չնայած խորհրդարանի ներսում օրենսդիրների աննախադեպ թեժ վեճերին և խորհրդարանի շենքի մոտ անցկացվող բողոքի ակցիաներին:

«Դա անարդար և ռեպրեսիվ օրենք է, որը նպաստավոր է միայն մեկ լեզվի համար», - հայտարարել է նախագահը խորհրդարանին հասցեագրված տեսաուղերձում:

Խորհրդարանի 120 պատգամավորներից 64-ը քվեարկել է հօգուտ օրինագծի, ընդդիմությունը ներկայացրել է 35 լրամշակումներ, սակայն խորհրդարանի խոսնակ Տալատ Շաֆերին մերժել է դրանք քննարկելու պահանջը:

Փորձագետների կարծիքով, լեզվի մասին օրենքի շուրջ ծագած հակամարտությունը կարող է վտանգել Մակեդոնիայի միասնությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG