Մատչելիության հղումներ

Բրիտանիան արտաքսում է Ռուսաստանի 23 դիվանագետի


Բրիտանիան Ռուսաստանի 23 դիվանագետի արտաքսելու որոշում է ընդունել, նրանց հեռանալու համար հատկացնելով մեկ շաբաթ ժամանակ: Այդ մասին խորհրդարանում այսօր հայտարարել է վարչապետ Թերեզա Մեյը, նշելով որ այդ դիվանագետները իրենց ինքնությունը թաքցնող լրտեսներ են:

Նա նաև հայտնել է, որ բրիտանացի պաշտոնյաները ներկա չեն լինի Ռուսաստանում գալիք ամռանը կայանալիք 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությանը: Լոնդոնը նաև կսահմանափակի բարձր մակարդակի շփումները Մոսկվայի հետ: Բրիտանիայի վարչապետը հայտնել է, որ հետ են կանչել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին Անգլիա այցելելու հրավերը: «Մենք կսառեցնենք ռուսական պետական ակտիվները ամենուր, որտեղ ապացույցներ կունենանք, որ դրանք կարող են օգտագործվել Մեծ Բրիտանիայի քաղաքացիների կամ բնակիչների կյանքին կամ ունեցվածքին սպառնալու համար»,- ասել է Թերեզա Մեյը:

Նշված քայլերը կատարվում են ի պատասխան Ռուսաստանի նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալին և նրա աղջկան թունավորելու գործողության, որի հետևում, ըստ Լոնդոնի, մեծ հավանականությամբ կանգնած է Ռուսաստանը: Մոսկվան հերքում է մեղադրանքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG