Մատչելիության հղումներ

Ռուսաստանի նախագահ, նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինը նախընտրական քարոզարշավն ավարտում է բռնակցված Ղրիմում: «Ռիա Նովոստի» գործակալությունը վկայակոչելով կրեմլի մամուլի ծառայությունը, հաղորդում է, որ այսօր Վլադիմիր Պուտինը այցելում է Կրասնոդարի երկրամաս, այնուհետև Ղրիմ և Սիմֆերոպոլ: Այցելության ընթացքում նա ծանոթանալու է Ղրիմի կամրջի, Սիմֆերոպոլի օդանավակայանի նոր տերմինալի կառուցման աշխատանքներին: Մարտի 18-ին կայանալիք Ռուսաստանի նախագահական ընտրություններից չորս օր առաջ կատարվող այս այցը կլինի Պուտինի նախընտրական վերջին շրջանային այցելությունը: Սիմֆերոպոլում նա մասնակցելու է Ղրիմը Ռուսաստանին միացնելու հանրաքվեի հերթական տարեդարձին նվիրված հանրահավաքին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG