Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը վերջին ճեպազրույցն է տվել Պետդեպարտամենտում


Պետքարտուղարի պաշտոնից հրաժեշտի ասուլիսում Թիլերսոնը զգուշացրել է Ռուսաստանի «մտահոգիչ վարքագծի և գործողությունների» կապակցությամբ: Նա ասել է, որ Մոսկվայի ներկայիս կուրսը կարող է տանել Ռուսաստանի հետագա ավելի մեկուսացմանը:

Հիմնականում անդրադառնալով ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությանը, Թիլերսոնն ասել է, որ անհրաժեշտ է համագործակցել Չինաստանի հետ: Պետդեպարտամենտում տեղի ունեցած ասուլիսում նա ասել է, որ լավ աշխատանք է տարվել Չինաստանի հետ հարաբերությունները զարգացնելու և Հյուսիսային Կորեայի միջուկային զենքի ծրագրերը սանձահարելու ուղղությամբ:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երեկ հայտարարեց Ռեքս Թիլերսոնին պաշտոնանկ անելու մասին, մի շարք հարցերի շուրջ տարաձայնությունների պատճառով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG