Մատչելիության հղումներ

Մոլդովայում նախկին պատգամավորը ազատազրկման է դատապարտվել Ռուսաստանի օգտին լրտեսության մեղադրանքով


Մոլդովայի խորհրդարանի նախկին պատգամավորը Ռուսաստանի օգտին լրտեսության մեղադրանքով դատապարտվել է 14 տարվա ազատազրկման: Գլխավոր դատախազությունը երեկ նաև հայտնել է, որ պատիժը կրելուց հետո չորս տարի նա իրավունք չի ունենա հանրային պաշտոն զբաղեցնել:

Դատախազության հաղորդագրությունում նախկին պատգամավորի անունը չի նշվում, բայց ըստ մամուլի՝ նա Յուրիե Բոլբոչանուն է: Նա ձերբակալվել է 2017 թվականի մարտին ու մեղադրվել լրտեսության և պետական դավաճանության համար: Մոլդովայի հետախուզական և անվտանգության ծառայությունը ասել է, որ Բոլբոչանուն ձերբակալվել է ռուս լրտեսի հետ հանդիպման ժամանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG