Մատչելիության հղումներ

ՀՀ ԶՈւ ներկայացուցիչները ԱՊՀ, ՀԱՊԿ շրջանակներում հանդիպումների են մասնակցում


ՀՀ ԶՈւ հակաօդային պաշտպանության ուժերը զորավարժություն են անցկացնում, արխիվ
ՀՀ ԶՈւ հակաօդային պաշտպանության ուժերը զորավարժություն են անցկացնում, արխիվ

Հայաստանի զինված ուժերի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) զորքերի ներկայացուցիչը մասնակցում է մարտի 13-15-ը անցկացվող ԱՊՀ ռազմաօդային ուժերի, հակաօդային և զենիթահրթիռային զորքերի, ինչպես նաև օդատիեզերային պաշտպանության սպաների հավաքներին:

Պաշտպանության նախարարության մեկ այլ հաղորդագրության համաձայն՝ Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայացուցիչը մասնակցում է այսօր Մոսկվայում անցկացվող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների հակազդմանն ուղղված ՀԱՊԿ անդամ պետությունների «ՊՐՈՔՍԻ-2018» մշտական գործողության ազգային շտաբների ղեկավարների և ներկայացուցիչների խորհրդատվություններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG