Մատչելիության հղումներ

Արմեն Մարտիրոսյան․ Մեր նպատակը արմատական բարեփոխումներ իրականացնել է


Armenia - "Heritage" party deputy president Armen Martirosian, 13March, 2018

«Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդաշարի այսօրվա հյուրը «Ժառանգություն» կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանն է:

«Մեր նպատակը արմատական բարեփոխումներ իրականացնել է: Դա է նպատակը: Խնդիրները հետևյալն են․ առաջին հերթին, բնականաբար, Սերժ Սարգսյանի վարչապետությունը կանխելը, երկրորդը, ժամանակավոր կառավարության, Ազգային համաձայնության կառավարության հաստատումը: Որից հետո տեղի ունենան արմատական բարեփոխումներ և արտահերթ ընտրություններ», - «Ազատության» եթերում ասաց Մարտիրոսյանը:

Օգտատերերից մեկի դիտարկմանը, որ «Ժառանգությունը» միայնակ 5-6 տոկոս ձայն էր հավաքում, իսկ «ՕՐՕ» դաշինքի կազմում ստացավ 0.5 տոկոս, և հարցին, թե արդյոք չեն ափսոսում դաշինքին միանալու համար, Մարտիրոսյանն արձագանքեց․ - «Չեմ փոշմանել, որովհետև նպատակ չի եղել, որ մենք գնանք, մի քանի հոգով էնտեղ մանդատ ունենանք, ու գործընթացների վրա որևէ ազդեցություն չունենանք: Մենք արմատական փոփոխությունների կողմնակից են եղել: Ինչ վերաբերում է «Ժառանգության» 5-6 տոկոսին, «Ժառանգությունը» շատ ավելի տոկոսներ է ունեցել, էդ 5-6 տոկոսը պաշտոնապես վերջում թողնում էին այդքանը՝ կեղծիքներից հետո»:

Մեկ այլ օգտատիրոջ հարցին, թե արդյոք Զարուհի Փոստանջյանի հեռանալը ազդել է «Ժառանգության» հեղինակության վրա, Արմեն Մարտիրոսյանն արձագանքեց․ - «Իհարկե վնաս է տվել: Եվ ոչ միայն Զարուհի Փոստանջյանի հեռանալը, այլ ցանկացած կուսակցականի հեռանալը կուսակցությանը հարված է տալիս»:

«Ֆեյսբուքյան ասուլիսը» Արմեն Մարտիրոսյանի հետ ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG