Մատչելիության հղումներ

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը տանկային վարժանքներ է անցկացնում


ԼՂ ՊԲ զորավարժություններ, արխիվ

2018 թվականի պատրաստության պլանի համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զորավարժարաններում մարտի 12-ից մեկնարկել են տանկային վարժանքներ, որոնք նպատակ ունեն ուսուցանել անձնակազմին գործնականում կիրառելու տեսական գիտելիքները, կատարելագործել նրանց մասնագիտական ունակությունները և բարձրացնել մարտական խնդիրների կատարման ընթացքում ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակությունները:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության այսօր տարածած հաղորդագրության համաձայն՝ մարզումների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվելու կրակի վարման ձևերին ու մեթոդներին, մարտական իրադրությանը համապատասխան պայմանական հակառակորդի նշանակետերի խոցման առանձնահատկություններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG