Մատչելիության հղումներ

Թուրքիայի բանակը հայտարարում է Աֆրինի շրջափակման մասին


Սիրիայի - Թուրքական ուժերը Աֆրինի շրջանում, մարտ, 2018թ․
Սիրիայի - Թուրքական ուժերը Աֆրինի շրջանում, մարտ, 2018թ․

Թուրքիայի բանակը հայտարարում է սիրիական Աֆրինի շրջափակման մասին: Թուրքական «Անադոլու» պետական լրատվական գործակալությունը, վկայակոչելով բանակի բարձրաստիճան պաշտոնյաներին, հաղորդում է, որ թուրք զինվորականները իրենց վերահսկողության տակ են վերցրել քաղաքի բոլոր ռազմավարական կարևոր կետերը:

Պաշտոնական Անկարան պնդում է, որ քրդաբնակ Աֆրինի շրջափակումը, որտեղ դեռևս 300 հազար խաղաղ բնակիչ կա, կբացառի «ահաբեկչական կազմակերպությունների հետ» կապերը:

Հունվարի 20-ին Թուրքիան ռազմական գործողություններ է սկսել Սիրիայի հյուսիսում Միացյալ Նահանգների աջակցությունը վայելող քրդերի դեմ՝ պնդելով, թե քրդական խմբավորումները ահաբեկիչներ են, որոնք սպառնում են Թուրքիայի անվտանգությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG