Ռուսաստանում ազատազրկման դատապարտված ուկրաինացի ռեժիսոր Օլեգ Սենցովը պատրաստ է ներում խնդրել: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայության հետ զրույցում հայտարարել է ռեժիսորի փաստաբան Դմիտրի Դինզեն:
Փաստաբանը նշել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից ներում խնդրելը ուկրաինացի ռազմագերիներին փոխանակելու միակ տարբերակն է: «Դու կա՛մ գրում ես ու գնում, կա՛մ շարունակում ես նստել», - հայտարարել է Դինզեն:
Օլեգ Սենցովը ռուսաստանյան դատարանի կողմից 20 տարվա ազատազրկման է դատապարտվել Ղրիմում պայթյուններ նախապատրաստելու մեղադրանքով: Ռեժիսորը հերքում է մեղադրանքները: