Մատչելիության հղումներ

ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր


Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի պատվիրակությունը՝ Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովի գլխավորությամբ, Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի ուղեկցությամբ այսօր այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Ըստ Ազգային ժողովի պաշտոնական կայքէջի, պատվիրակության անդամները ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ և լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը:

Նրանք եղել են նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել ցուցանմուշներին: Կոնստանտին Կոսաչովը գրառում է կատարել հուշամատյանում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG