Մատչելիության հղումներ

Ղազախստանի դատարանը «Ղազախստանի ժողովրդավարական ընտրության»-ը «ծայրահեղական» կազմակերպություն ճանաչեց


Ղազախստանի էներգետիկայի նախկին նախարար Մուխթար Աբլյազով, արխիվ
Ղազախստանի էներգետիկայի նախկին նախարար Մուխթար Աբլյազով, արխիվ

Ղազախստանի դատարանը ծայրահեղական կազմակերպություն է ճանաչել «Ղազախստանի ժողովրդավարական ընտրություն» ընդդիմադիր շարժումը, որի առաջնորդն արտերկրում բնակվող, նախկին գործարար Մուխթար Աբլյազովն է։

Դատարանի վճիռը նշանակում է, որ Ղազախստանում այժմ արգելվում է տարածել այդ շարժման տեղեկատվական նյութերը, իսկ լրատվամիջոցները այլևս չեն կարող տեղադրել դրա գովազդներն ու հրապարակումները։

Սոցիալական ցանցերը նույնպես պարտավոր են արգելափակել ընդդիմադիր շարժման նյութերը։

Ղազախստանի գլխավոր դատախազությունը պնդում է, որ Աբլյազովը «հանցավոր նպատակներով փորձում է տապալել իշխանությունը»։

Ընդդիմադիր շարժումը Ղազախստանում գրանցված չէ, իսկ առաջնորդը՝ երկրի էներգետիկայի նախկին նախարարը գտնվում է արտասահմանում։

Հայրենիքում նա հեռակա կարգով 20 տարվա ազատազրկման է դատապարտվել՝ խոշոր չափի գումարներ հափշտակելու մեղադրանքով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG