Մատչելիության հղումներ

Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնում օրակարգում չկա. Աբաշիձե


Գրիգորի Կարասինը և Զուրաբ Աբաշիձեն Պրահայում, արխիվ

Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնում օրակարգում չկա, «Պալիտրա Նյուզ» հեռուստաընկերության փոխանցմամբ, հայտարարել է Վրաստանի վարչապետի Ռուսաստանի հետ հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն։

Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ, դիվանագետը ընդգծել է, որ այս փուլում կա ժնևյան ձևաչափը, որի շրջանակներում քննարկվում են Վրաստանի և Ռուսաստանի միջև կարևոր հարցեր այնքան, մինչև չիրականացվեն 2008 թվականին կողմերի միջև ստորագրված համաձայնագրերը։

«Մեր ընդդիմադիր գործընկերներից հայտարարություններ եմ լսել, թե իբր ակնարկներ կան դիվանագիտական հարաբերությունների վերականգման շուրջ։ Այդ հարցը օրակարգում չկա և չի կարող լինել այս իրավիճակում, այդ մասին լավ գիտեն նաև Մոսկվայում», - հայտարարել է Աբաշիձեն։

2008-ի օգոստոսյան պատերազմից հետո Մոսկվայի և Թբիլիսիի միջև դիվանագիտական կապերի խզումից հետո կողմերը միջազգային հանրության ջանքերի շնորհիվ հետագայում համաձայնել են քննարկումներ սկսել ժնևյան ձևաչափի շրջանակներում։

Վրաստանի և Ռուսաստանի բանագնացները՝ Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը և Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն տարվա ընթացքում մի քանի անգամ հանդիպում են՝ քննարկելու տարբեր հարցեր, այդ թվում՝ անվտանգության, տնտեսական, փախստականներին վերաբերող խնդիրներ։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG