Մատչելիության հղումներ

ԱՄՆ պաշտպանության նախարարն անակնկալ այցով ժամանել է Քաբուլ


ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մատիս, արխիվ
ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մատիս, արխիվ

ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մատիսն անակնկալ այցով ժամանել է Քաբուլ։

Ինչպես հաղորդվում է, նա Քաբուլում է՝ ամփոփելու ռազմական գործողությունների արդյունքները և քննարկելու թալիբաններին աֆղանական իշխանությունների հետ խաղաղ բանակցություններում ներգրավելու հեռանկարները։

Մարտի 13-ին մեկնարկած Մատիսի այցն ուղղված է 16 տարի շարունակվող պատերազմում ԱՄՆ-ի դիրքերի ամրապնդմանը։

Մինչ Աֆղանստանի մայրաքաղաքում վայրէջք կատարելը, Պենտագոնի ղեկավարը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Վաշինգտոնը վերջին ամիսներին թալիբանների կողմից բանակցությունների նկատմամբ հետաքրքրության նշաններ է տեսնում։

Փետրվարի 28-ին Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին առաջարկել է թույլատրել թալիբաններին քաղաքական կուսակցություն ստեղծել՝ հավելելով, որ աշխատելու է զինված խմբավորման նկատմամբ սահմանված պատժամիջոցների չեղարկման ուղղությամբ, եթե թալիբաններն արևմտամետ կառավարության հետ խաղաղ բանակցություններ սկսեն։

Թալիբաններն իրենց հերթին պնդում են, որ ՆԱՏՕ-ի ուժերը պետք է լքեն երկիրը մինչև բանակցությունների մեկնարկը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG