Մատչելիության հղումներ

Լե Պենի կողմնակիցները փոխում են ազգայնական կուսակցության անվանումը


Ֆրանսիացի ազգայնականներին միավորող «Ազգային ճակատ» կուսակցության կիրակի օրը կայացած համագումարի պատվիրակները որոշեցին փոխել քաղաքական այս ուժի անվանումը:

Այսուհետ Մարին Լե Պենի ղեկավարած կուսակցությունը կոչվելու է «Ազգային միավորում»:

Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Լիլ քաղաքում կայացած համագումարի պատվիրակների մեծամասնությունը կողմ արտահայտվեց այս որոշմանը` համաձայնելով Մարին Լե Պենի այն դիտարկմանը, թե կուսակցության անվանափոխությունը հնարավորություն կտա ազատվել ծայրահեղ ազգայնականության և այլատյացության այն շղարշից, որ «պատում է այս կուսակցությունը ստեղծման օրվանից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG