Մատչելիության հղումներ

Կարեն Կարապետյանը պաշտոնական այցով կմեկնի Լիբանան


Վարչապետ Կարեն Կարապետյան, արխիվ
Վարչապետ Կարեն Կարապետյան, արխիվ

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունն այսօր երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Լիբանան:

Ըստ կառավարության պաշտոնական կայքէջի, այցի շրջանակներում Կարեն Կարապետյանը հանդիպումներ կունենա Լիբանանի բարձրագույն ղեկավարության՝ նախագահ Միշել Աունի, վարչապետ Սաադ Հարիրիի, խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրիի հետ։

Նախատեսված են նաև Կարեն Կարապետյանի հանդիպումները Լիբանանի գործարար շրջանակների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG