Մատչելիության հղումներ

Վրաստանի վարչապետը ժամանել է Բաքու


Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլի, արխիվ
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլի, արխիվ

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին այսօր պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան:

Առաջիկա ժամերին Բաքվում վրացական կառավարության ղեկավարը բանակցություններ կանցկացնի իր ադրբեջանցի պաշտոնակից Արթուր Ռասիզադեի հետ:

Բաքվից ոչ հեռու գտնվող «Զագուլբա» պալատում Կվիրիկաշվիլիին կընդունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Վրաստանի վարչապետին բավական մեծաթիվ պատվիրակություն է ուղեկցում, դրանում ընդգրկված են փոխվարչապետի կարգավիճակ ունեցող երկու նախարարներ` արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն և էկոնոմիկայի նախարար Դմիտրի Կումսիշվիլին:

Պատվիրակության կազմում է նաև Վրաստանի ֆինանսների նախարարը, վարչապետի` արտաքին հարաբերությունների գծով խորհրդականը և վրացական խորհրդարանի փոխխոսնակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG