Մատչելիության հղումներ

Լարսը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար. ԱԻՆ


Մեքենաները Լարսի անցակետում, արխիվ
Մեքենաները Լարսի անցակետում, արխիվ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Մարտի 12-ից 14-ը, 15-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 15-ի գիշերը, 16-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն:

«Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով», - ասված է հաղորդագրությունում։

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների գործակալությունից և Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիայի գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG