Չեղարկվել է Թուրքիայի Գազինթեփ քաղաքի քաղաքապետ, նախագահ Ռեջեփ Էրդողանի կուսակից և նախկին նախարար Ֆաթմա Շահինի այցը Նիդերլանդներ: Պաշտոնական հաղորդագրությամբ կողմերը համաձայնել են, որ այս պահին թուրք պաշտոնյայի այցը նպատակահարմար չէ:
Երկկողմ հարաբերությունները սկսեցին սրվել անցած տարվանից, երբ Նիդերլանդների կառավարությունն արգելեց թուրք նախարարներին իր երկրի տարածքում քարոզչական հանդիպումներ անցկացնել նախագահ Էրդողանի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումների օգտին: Ի պատասխան՝ Էրդողանը Նիդերլանդների պաշտոնյաներին որակեց ֆաշիստ՝ թույլ չտալով, որ այդ երկրի դեսպանը վերադառնա Անկարա:
Այս տարեսկզբին Նիդերլանդները պաշտոնապես հանեց իր դեսպանին Թուրքիայից, շաբաթներ առաջ էլ երկրի խորհրդարանը երկու բանաձև ընդունեց՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին: