Մատչելիության հղումներ

Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունները ռազմական համագործակցության ծրագիր են ստորագրել


Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիա, արխիվ
Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիա, արխիվ

Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունները 2018-ի ռազմական համագործակցության վերաբերյալ ծրագիր են ստորագրել՝ Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի՝ Բաքու կատարած այցի ժամանակ:

Երկկողմ հարաբերությունների ամրապնդումից բացի վրացի նախարարը բարձր է գնահատել նաև համագործակցությունը եռաչափ ձևաչափով՝ Թուրքիայի մասնակցությամբ:

Ադրբեջանի արտգործնախարար էլմար Մամեդյարովն իր հերթին հայտնել է, որ հաջորդ շաբաթ Բաքվում նախատեսված է Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի և Իրանի արտգործնախարարների հանդիպումը:

«Սա նոր ձևաչափ է, որը կխթանի տարածաշրջանային համագործակցությունն ու կնպաստի անվտանգության ամրապնդմանը», - ասել է Ադրբեջանի արտգործնախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG