Մատչելիության հղումներ

Բուլղարիայի փոխվարչապետը Ռուսիո Պատրիարքին անվանել է ԿԳԲ-ի գործակալ


Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլ, արխիվ

Բուլղարիայի փոխվարչապետ Վալերի Սիմեոնովը Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլին անվանել է ԿԳԲ-ի գործակալ՝ նրան որակելով որպես «ռուսաստանի ծխախոտային միտրոպոլիտ»:

Երկրի հեռուստաընկերություններից մեկի եթերում Բուլղարիայի կառավարության ղեկավարը պնդել է՝ ռուս պատրիարքը 1996 թվականին 14 միլիարդ դոլարի ծխախոտ է ներկրել Ռուսաստան:

«Նա արևելաեվրոպացի հոգևորական չէ, նա Միխայլովն է՝ սովետական ԿԳԲ-ի գործակալ», - ասել է Սիմեոնովը:

Ավելի վաղ Պատրիարք Կիրիլը հրապարակավ դժգոհել էր Բուլղարիայի ազատագրման 140- ամյակին նվիրված՝ նախագահ Ռումեն Ռադևի ելույթից՝ պնդելով, թե նա բավարար չափով չի ընդգծել Ռուսաստանի դերը Օսմանյան կայսրության դեմ այդ պայքարում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG