Միացյալ Նահանգները 11 միլիոն դոլար է խոստանում «Թալիբան» շարժման ղեկավար Մուլլահ Ֆազլուլլահի և Պակիստանում գտնվող երկու այլ ռազմական ղեկավարների գտնվելու վայրի մասին տեղեկության դիմաց:
ԱՄՆ Պետդեպարտամենտը մարտի 8-ի իր հայտարարությունում նշում է, որ 5 միլիոն դոլար կտա Ֆազլուլլահի գտնվելու վայրի մասին տեղեկության դիմաց, 3 միլիոնական դոլար էր՝ մյուս երկու ռազմական ղեկավարների մասին տեղեկության համար։
«Ենթադրվում է, որ այս անձանցից յուրաքանչյուրն արդեն կատարել, կամ ահաբեկչական գործողություններ իրականացնելու մեծ ռիսկ է ներկայացնում, որը սպառնում է Միացյալ Նահանգների և նրա քաղաքացիների անվտանգությանը», - ասված է Պետդեպարտամենտի հաղորդագրությունում։