Մատչելիության հղումներ

Լարսը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար. ԱԻՆ


Մեքենաները Լարսի անցակետում, արխիվ
Մեքենաները Լարսի անցակետում, արխիվ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր ժամը 09:30-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:

Մարտի 9-ին, 10-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: 10-ի ցերեկը, 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Շիրակի մարզում տեղում է ձյուն:

«Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով», -ասված է հաղորդագրությունում։

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների գործակալությունից և Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիայի գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG