Ավստրիայի ոստիկանները ձերբակալել են մի տղամարդու, ով երեկ մայրաքաղաք Վիեննայում դանակահարել է մի քանի մարդու, նրանցից չորսը ծանր վիճակում են:
Ձերբակալվածը 23 տարեկան է, Ավստրիա է ժամանել Աֆղանստանից: Դանակահարվածներից մեկը նույնպես Աֆղանստանից է:
Ավստրիայի ոստիկանության խոսնակ Պատրիկ Մայհոֆերի փոխանցմամբ, իրավապահները չեն ենթադրում, որ հարձակումն առնչություն ահաբեկչության հետ, սակայն դեռ չունեն ստույգ տեղեկություններ հարձակման դրդապատճառների մասին: