Մատչելիության հղումներ

Գերմանիան կավելացնի զինծառայողների թիվն Աֆղանստանում


Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, Բրյուսել, 14-ը փետրվարի, 2018թ.
Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, Բրյուսել, 14-ը փետրվարի, 2018թ.

Գերմանիայի կառավարությունը հավանություն է տվել արտասահմանում, այդ թվում Աֆղանստանում գերմանական բանակի գործողությունների ընդարձակմանը:

Օրինագծով, որը դեռ պետք է վավերացնի Գերմանիայի խորհրդարանը, ենթադրվում է մեկ երրորդով ավելացնել Աֆղանստանում Բունդեսվերի՝ գերմանական բանակի զինծառայողների թիվը և այն հասցնել 1300-ի:

Որոշումն ընդունվել է 2014 թվականին Աֆղանստանից ՆԱՏՕ-ի ուժերի մեծ մասի հեռանալուց հետո ակտիվացած թալիբների և զինված այլ խմբավորումների դեմ առավել թեժ պայքար մղելու Աֆղանստանի արևմտամետ կառավարության մտադրության կապակցությամբ:

Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լեյենն ասել է, որ Բեռլինի որոշմանը զուգահեռ՝ Աֆղանստանի կառավարությունը պարտավոր է արագացնել բարեփոխումների գործընթացը:

Նա նշել է, որ Աֆղանստանում գերմանացի զինծառայողների տեղակայումը հավանաբար կերկարաձգվի:

«Մեզ, անշուշտ, համբերություն է պետք և վիճակը վերլուծելու ժամանակ», - ասել է նախարարը:

Գերմանիայի զինծառայողները 17 տարի առաջ են տեղակայվել Աֆղանստանում և ունեն կենտրոնակայաններ Մազարի Շարիֆում ու Կունդուզում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG