Մատչելիության հղումներ

Ամերիկյան ԱԹՍ-ի հարվածից թալիբներ են սպանվել


Սպանված թալիբ Աբդուլահ Ֆազլուլահի հայրը՝ Պակիստանի թալիբների առաջնորդ Մուլահ Ֆազլուլահը, արխիվ
Սպանված թալիբ Աբդուլահ Ֆազլուլահի հայրը՝ Պակիստանի թալիբների առաջնորդ Մուլահ Ֆազլուլահը, արխիվ

Մարտի 6-ին Աֆղանստանում ամերիկյան անօդաչու թռչող սարքի հարվածից սպանվել է Պակիստանի թալիբների առաջնորդ Մուլահ Ֆազլուլահի որդին՝ Աբդուլահը և ևս 19 մարդ:

Ըստ ամերիկյան աղբյուրների, սարքը հրթիռակոծել է Աֆղանստանի և Պակիստանի սահմանին գտնվող մահապարտ ահաբեկիչների մարզական ճամբարը:

Սպանվածների թվում են նաև ահաբեկիչների վարժանքները կազմակերպող երկու դաշտային հրամանատարներ՝ Գյուլ Մուհամադը և Ուստադ Յասենը:

Ֆազլուլահի որդին բարձրաստիճան չորրորդ թալիբ հրամանատարն է, ով սպանվել է մեկ ամսվա ընթացքում:

Անցած ամիս անօդաչու թռչող սարքի գրոհի հետևանքով սպանվել է Պակիստանի թալիբների ղեկավարի տեղակալ Խան Սաիդ Մեհսուդը, ով հայտնի էր «Սաջնա» անունով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG