Մատչելիության հղումներ

Մյուլերն ունի տվյալներ 2017-ի հունվարին ռուս-ամերիկյան գաղտնի հանդիպման մասին


ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը, արխիվ
ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը, արխիվ

2016 թվականի ամերիկյան ընտրություններին ռուսների միջամտության հանգամանքները հետաքննող հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը հայթայթել է տվյալներ, որոնց համաձայն՝ 2017-ի հունվարին Սեյշելյան կղզիներում տեղի է ունեցել ամերիկացի գործարար Էրիք Փրինսի և ռուսաստանցի գործարար Կիրիլ Դմիտրիևի գաղտնի հանդիպումը:

Փրինսը Միացյալ Նահանգների կրթության նախարար Բեթսի Դե Վոսի եղբայրն է և ռազմական կառույցների համար մատակարարումների գծով պայմանագրեր կնքող ընկերության ղեկավար:

Դմիտրիևը ղեկավարում է պետական հսկողության ներքո գտնվող հիմնադրամ և համարվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավորներից:

Ենթադրվում է, որ Փրինսի և Դմիտրիևի հանդիպման նպատակն էր քննարկել ռուս-ամերիկյան հարաբերությունների հեռանկարը:

Ըստ The Washington Post-ի, կեսժամյա հանդիպումը կազմակերպելու հարցում միջնորդել է լիբանանյան ծագումով ամերիկացի մեծահարուստ գործարար Ջորջ Նադերը:

Փրինսը նախ հերքել է Դմիտրիևի հետ հանդիպման մասին լուրը, ապա ասել է, որ հանդիպում եղել է, սակայն այն սոսկ պատահական էր, քանի որ ինքը հայտնվել էր Սեյշելյան կղզիներում Արաբական Միացյալ Էմիրությունների գործարարների հետ քննարկումներ անցկացնելու նպատակով:

Փրինսի պնդմամբ, Դմիտրիևի հետ քննարկվել են պարտավորություններ չենթադրող ընդհանուր թեմաներ՝ նավթի գներից մինչև երկկողմ տնտեսական կապերը բարելավելու նպատակահարմարությունը:

«Ես հիշում եմ, որ Դմիտրիևին ասացի, որ եթե Ռուզվելտը կարող էր Ստալինի հետ աշխատել գերմանական ֆաշիզմը պարտության մատնելու համար, ապա Թրամփն էլ կարող է Պուտինի հետ աշխատել իսլամական ֆաշիզմին հաղթելու համար», - ասել է գործարար Փրինսը:

Հիշեցնենք, Դոնալդ Թրամփը Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնը ստանձնել է անցած տարվա հունվարի 20-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG