Մատչելիության հղումներ

Չեչնիայում ուղղաթիռի կործանման հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել


Չեչնիայում ռուսական Մի-8 ուղղաթիռ է կործանվել: Առնվազն 6 մարդ է զոհվել: Չեչնիայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ մեկ մարդ ողջ է մնացել, փրկարարները նրան իսկույն տեղափոխել են հիվանդանոց: Միջադեպը տեղի է ունեցել Չեչնիայի և Վրաստանի սահմանին: Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովն ասել է, որ ուղղաթիռը պատկանում էր սահմանապահ ծառայությանը: Նա նաև ասել է, որ ուղղաթիռի կործանման պատճառը կարող էր լինել «եղանակային բարդ պայմանները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG