Մատչելիության հղումներ

Մոսկվան մեկնաբանել է հայ-թուրքական արձանագրությունները չեղարկելու Երևանի որոշումը


ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովա, արխիվ

«Ռուսաստանը ելնում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները նորմալացնելու կարևորությունից՝ ի շահ այդ երկու երկրների», - մարտի 7-ի ճեպազրույցում ասել է Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան, մեկնաբանելով հայ-թուրքական արձանագրությունները չեղարկելու Երևանի որոշումը:

Նա նշել է, որ Ռուսաստանի պատվիրակությունը Ցյուրիխում ներկա է գտնել և ակտիվ մասնակցություն է ունեցել: «Մենք այդ համաձայնություններին գնահատական տվել ենք, որը մնում է նույնը: Մենք ելնում ենք Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունները նորմալացնելու կարևորությունից՝ ի շահ այդ երկու երկրների: Մեր կողմից միշտ հնարավորն արել ենք այդ նպատակներին հասնելու համար», - այսօր ասել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը:

Երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված հայ-թուրքական արձանագրությունները ստորագրվել են 2009-ի հոկտեմբերին, Ցյուրիխում: Սակայն արձանագրությունները այդպես էլ չվավերացվեցին: 2018-ի մարտի 1-ին Հայաստանի նախագահը հրամանագիր ստորագրեց հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգը դադարեցնելու մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG