Մատչելիության հղումներ

Հանդիպել են Սերբիայի, Խորվաթիայի և Բոսնիա-Հերցեգովինայի ղեկավարները՝ առաջին անգամ վեց տարվա ընթացքում


Բոսնիա և Հերցեգովինա - Սերբիայի, Խորվաթիայի, Բոսնիա և Հերցեգովինայի առաջնորդները հանդիպում են Միտրովիցայում, 6-ը մարտի, 2018թ․

Բոսնիա և Հերցեգովինայի, Խորվաթիայի և Սերբիայի առաջնորդներն առաջին եռակողմ հանդիպումն են ունեցել վերջին վեց տարվա ընթացքում՝ քննարկելու սահմանների, անվտանգության և այլ կարևոր խնդիրներ:

Քննարկման հիմնական թեմաներից էր Եվրամիության նոր ռազմավարությունը Արևմտյան Բալկանների համար, որը պարտավորեցնում է տարածաշրջանի վեց երկրներին վերջ դնել հակամարտություններին նախքան դաշինքին միանալը:

«Մեր զրույցները երբեք քաղցր ու պարզ չեն, կան շատ ժառանգված խնդիրներ», - ասել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը՝ ավելացնելով, սակայն, որ այսօր ունեն խաղաղություն, կայունություն և զարգացնում են առևտրային հարաբերությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG