Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը առաջիկա օրերին Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի


ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Դեն Քոաթսը Սենատի հանձնաժողովում լսումների ժամանակ, Վաշինգտոն, 6-ը մարտի, 2018թ․

Ռուսաստանի նկատմամբ Միացյալ Նահանգների նոր պատժամիջոցները կհայտարարվեն, ամենայն հավանականությամբ, առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում: Այս մասին հայտնել է ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Դեն Քոաթսը՝ հավելելով, որ դրանք թիրախավորելու են Ռուսաստանի առնվազն 13 քաղաքացու, ովքեր Միացյալ Նահանգների նախագահի 2016 թվականի ընտրություններին միջամտելու գործողություններ են կատարել:

ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը փետրվարի վերջին հայտարարել էր, որ Հետաքննությունների դաշնային գործակալության հետ համատեղ վերլուծության արդյունքում Ռուսաստանի նկատմամբ կսահմանվեն լրացուցիչ պատժամիջոցներ: «Կարող եք ակնկալել, որ դա տեղի կունենա առաջիկա 30 օրում», - նշել էր նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG