Մատչելիության հղումներ

Շրի Լանկայում տասնօրյա արտակարգ դրություն է հայտարարվել


Շրի Լանկա - Կոլոմբո, ոստիկանները հատուկ գործողություն են իրականացնում, արխիվ
Շրի Լանկա - Կոլոմբո, ոստիկանները հատուկ գործողություն են իրականացնում, արխիվ

Շրի Լանկայի իշխանությունները տասնօրյա արտակարգ դրություն են սահմանել երկրում՝ բուդդիստների և մահմեդականների միջև բախումների պատճառով։

Երկու կրոնական համայնքների միջև լարվածությունը սկսել է սրվել անցյալ տարի։ Մի քանի բուդդիստական ծայրահեղական կազմակերպություններ մահմեդականներին մեղադրում են մարդկանց բռնի կերպով իսլամ պարտադրելու և բուդդիզմը վիրավորելու մեջ։

Ասիական այս երկրում շուրջ 21 միլիոն բնակչության մոտ 9 տոկոսը մահմեդական է, 70 տոկոսը՝ բուդդիստ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG