Մատչելիության հղումներ

Հմեյմիմ ռազմակայանում ռուսաստանյան ռազմատրանսպորտային օդանավ է կործանվել, կա 32 զոհ


Սիրիայի Հմեյմիմ ռազմակայան, արխիվ

Սիրիայի Հմեյմիմ ռազմակայանում ռուսաստանյան ռազմատրանսպորտային օդանավ է կործանվել։ Այդ մասին փոխանցում են ռուսաստանյան լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Զոհվել է 32 մարդ։

Ռուսական կողմի տեղեկատվության համաձայն, օդանավը չի խոցվել, աղետի պատճառ կարող էր լինել տեխնիկական անսարքությունը։

Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունն առայժմ սպանվածների տվյալները չի հաղորդում։

Հիշեցնենք՝ փետրվարի սկզբին Սիրիայի Իդլիբ նահանգում խոցվել է Су-25 ռազմական օդանավը։

Նախարարության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ օդաչուն հասցրել է պարաշյուտով լքել խոցված օդանավը, սակայն զոհվել է՝ Սիրիայի իշխանությունների դեմ ապստամբած զինյալներին դիմադրություն ցույց տալիս:

Су-25-ը մեկտեղանի գրոհային ինքնաթիռ է, որը օդային աջակցություն է ապահովում ցամաքային զորքին:

2015 թվականի սեպտեմբերից Ռուսաստանը ռազմական գործողություններ է իրականացնում Սիրիայում՝ ի պաշտպանություն Սիրիայի նախագահ Բաշար Ասադի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG