Մատչելիության հղումներ

Ղրղըզստանում երկրորդ ռազմաբազա ունենալու որոշում Ռուսաստանը դեռ չունի․ Ժեենբեկով


Ղրղըզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը Բիշքեկում ասուլիսի ժամանակ, 6-ը մարտի, 2018թ․
Ղրղըզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը Բիշքեկում ասուլիսի ժամանակ, 6-ը մարտի, 2018թ․

Ռուսաստանը դեռևս չի որոշել՝ արդյոք Ղրղըզստանում երկրորդ ռազմաբազա բացելու կարիք ունի, այսօր հայտարարել է Ղրղըզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը:

Հոկտեմբերին նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր առաջին անգամ լրագրողների հետ հանդիպմանը Ժեենբեկովը ասել է, թե «երկրորդ ռազմաբազա ունենալու որոշում Ռուսաստանը դեռ չունի»:

«Լրացուցիչ բազա բացելուց մասին հարցը բարձրացվել էր մինչև ինձ, մեր օդային տարածքը պաշտպանելու նպատակով, սակայն հարցը դեռ որոշված չէ», - հայտարարել է Ժեենբեկովը՝ հավելելով, որ մինչ այդ Ռուսաստանը ամրապնդել է Ղրղըզստանի հյուսիսում գտնվող իր ռազմաբազան:

Անցյալ տարվա հունիսին ՀԱՊԿ անդամ Ղրղըզստանի այժմ նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևը հայտարարել էր, որ Ռուսաստանին առաջարկել է Կանտի ավիաբազայում ռազմական ներկայությունը ավելացնելու փոխարեն իր զինվորականներին տեղակայել ղրղըզա-տաջիկական սահմանին: Մոսկվան, սակայն, ի պատասխան հայտարարել էր, թե նման անհրաժեշտություն դեռ չի տեսնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG