Մատչելիության հղումներ

Քարիմովի կրտսեր դուստրը լքում է հերթական՝ Մարմնամարզության ֆեդերացիայի նախագահի պաշտոնը


Լոլա Քարիմովա-Թիլյաևա, արխիվ
Լոլա Քարիմովա-Թիլյաևա, արխիվ

Ուզբեկստանի առաջին նախագահի կրտսեր դուստր Լոլա Քարիմովա-Թիլյաևան, ով մեկ ամիս առաջ լքել էր ՅՈւՆԵՍԿՕ-ում Ուզբեկստանի դեսպանի պաշտոնը, հայտարարել է, որ «ստիպված է լքել» նաև երկրի Մարմնամարզության ֆեդերացիայի նախագահի պաշտոնը: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ուզբեկական ծառայությունը:

Թե որոնք են ֆեդերացիայի նախագահի պաշտոնը թողնելու պատճառները, Ուզբեկստանի հանգուցյալ նախագահի դուստրը չի նշել:

Անցյալ ամիս 39-ամյա Լոլա Քարիմովա-Թիլյաևան հայտարարել էր ՅՈւՆԵՍԿՕ-ում 2008 թվականից զբաղեցրած պաշտոնը թողնելու մասին: Այդուհանդերձ, նա շարունակում է պահպանել «Դու միայնակ չես» հիմնադրամի նախագահի, ինչպես նաև Մարմնամարզության ասիական միության պատվավոր նախագահի պաշտոնները:

«Ազատության» ուզբեկական ծառայությունը նշում է, որ վերջին շրջանում Շվեյցարիայում բնակվող Քարիմովա-Թիլյաևան համարվում է աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը:

Իսլամ Քարիմովի ավագ դուստրը՝ Գուլնարա Քարիմովան, ըստ Ուզբեկստանի գլխավոր դատախազության պաշտոնական հայտարարության, ազատազրկման է դատապարտվել մի շարք տնտեսական ծանր հանցագործությունների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG