Մատչելիության հղումներ

Պուտինը գովեստով է խոսել Անվտանգության դաշնային ծառայության մասին


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ է ունենում Անվտանգության դաշնային ծառայության կոլեգիայի նիստում, Մոսկվա, 5-ը մարտի, 2018թ.
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ է ունենում Անվտանգության դաշնային ծառայության կոլեգիայի նիստում, Մոսկվա, 5-ը մարտի, 2018թ.

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության դաշնային ծառայության կոլեգիայի նիստում Ռուսաստանի տեղեկատվական տարածքը կիբերվտանգներից պաշտպանելու կոչ է արել:

Դրա համար, ըստ նախագահի, «անհրաժեշտ է կատարելագործել Ռուսաստանի տեղեկատվական կառույցների վրա համացանցային հնարավոր գրոհները բացահայտելու և կանխելու մեխանիզմը, արագ վերացնել կատարված գրոհների հետևանքները, ամրապնդել իշխանության մարմինների և ուժային կառույցների կապն ապահովող ցանցի հուսալիությունը»:

Պուտինը կոլեգիայի նիստում շնորհակալություն է հայտնել Անվտանգության դաշնային ծառայությանը ահաբեկչության դեմ պայքարի համար:

«2017 թվականին կանխվել է ահաբեկչական 25 գրոհ, այդ տվյալների հետևում մեր քաղաքացիների փրկված կյանքերն են, շնորհակալություն ձեզ», - ասել է Ռուսաստանի նախագահը:

Նրա պնդմամբ՝ անցած տարիների ընթացքում օտարերկրյա հետախուզական կառույցներն ակտիվորեն փորձել են հայթայթել կարևոր տեղեկություններ:

«Միայն 2017 թվականին կասեցվել է 72 կադրային ծառայողների և արտասահմանյան հատուկ ծառայությունների 397 գործակալների գործունեությունը: Խնդրում եմ հետայսու ևս լինել առավել զգոն և արդյունավետ այս չափազանց կարևոր հարցում, թույլ չտալ արտասահմանյան հետախուզական կառույցներին ձեռք բերել քաղաքական, տնտեսական, տեխնոլոգիական և պաշտպանական ոլորտների տեղեկություններ», - ասել է Ռուսաստանի նախագահը:

Վլադիմիր Պուտինը երեկվա նիստում գովեստով է խոսել նորագույն հրթիռների գաղտնիքը պաշտպանելու մասին: Իր ամենամյա ուղերձում նա հայտարարել էր, թե Ռուսաստանն ունի նոր գերարդիական և անխոցելի միջուկային-հրթիռային զինատեսակներ: Երեկ Պուտինն ասել է, որ «շնորհիվ Անվտանգության դաշնային ծառայության զգոնության՝ հաջողվել է պաշտպանել այդ ֆանտաստիկ հրթիռները ստեղծելու գաղտնիքը»:

«Աշխատանքը այդ տեխնիկայի վրա տևել է երկար տարիներ, դրան մասնակցել են հազարավոր մասնագետներ, հարյուրավոր կոնստրուկտորական և գիտական կենտրոններ, արդյունաբերական հիմնարկներ, և հաջողվել է թաքցնել այդ մասշտաբային ծրագրերի իրականացման ընթացքը», - հպարտությամբ ընդգծել է Ռուսաստանի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG