Թուրքական ոստիկանությունն կիրակի օրը արցունքաբեր գազ է կիրառել` կանանց կազմակերպությունների կողմից Անկարայի կենտրոնում կազմակերպված ցույցը ցրելու նպատակով:
Dogan գործակալության տվյալներով՝ բողոքի ակցիայի առնվազն 15 մասնակիցներ բերման են ենթարկվել:
«Անկարայի կանանց հարթակ» կառույցի շրջանակում միավորված կազմակերպությունները այդ ցույցով ցանկանում էին ազդարարել մարտի 8-ի առթիվ կազմակերպվող ակցիաների մեկնարկը: