Մատչելիության հղումներ

Պորոշենկո. Չի բացառվում, որ Ուկրաինայի եվրատլանտյան ձգտումները ամրագրվեն Սահմանադրությունում


Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկո, արխիվ
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկո, արխիվ

Ուկրաինայի` Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտումը կարող է ամրագրվել Սահմանադրության տեքստում: Այսօր Ֆեյսբուքի իր էջում նման գրառում է կատարել երկրի նախագահ Պետրո Պորոշենկոն:

Ըստ Ուկրաինայի նախագահի՝ հարցը քննարկման փուլում է:

«Այժմ իմ թիմակիցների հետ միասին ես քննարկում եմ Ուկրաինայի` ԵՄ և Հյուսիսատլանտյան դաշինք մուտք գործելու ռազմավարության հնարավոր «խարսխումը» Սահմանադրության մեջ», - «Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ, նշել է Պորոշենկոն և հատուկ ընդգծել՝ վերջին սոցհարցումները վկայում են, որ ուկրաինացիների մեծամասնությունը կողմ է եվրատլանտյան ինտեգրման գաղափարներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG