Մատչելիության հղումներ

Ասադ. Կառավարական զորքերի հարձակումը Արևելյան Գուտայում շարունակվելու է


Սիրիա - Կառավարական զորքերի օդուժը ռմբակոծում է Արևելյան Գուտան, 23-ը փետրվարի, 2018թ.
Սիրիա - Կառավարական զորքերի օդուժը ռմբակոծում է Արևելյան Գուտան, 23-ը փետրվարի, 2018թ.

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կիրակի երեկոյան հայտարարել է, որ կառավարական զորքերի հարձակումը ընդդիմության վերահսկողության ներքո գտնվող Արևելյան Գուտայի շրջանում շարունակվելու է:

«Մենք շարունակելու ենք պայքարել ահաբեկչության դեմ, և Գուտայում իրականացվող հարձակումը այդ պայքարի բաղկացուցիչ մասն է», - հայտարարել է Սիրիայի նախագահը պետական հեռուստատեսությամբ հեռարձակված ուղերձում:

Մեկ շաբաթ առաջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը 2401 բանաձևով Սիրիայի ողջ տարածքում 30-օրյա հրադադար էր հայտարարել` կոչ անելով սկսել քաղաքացիական բնակչության տարհանումը Արևելյան Գուտայից: Չնայած դրան՝ մարտական գործողությունները Դամասկոսի հարևանությամբ գտնվող այս շրջանում շարունակվում են, փետրվարի 18-ից ի վեր այստեղ առնվազն 600 խաղաղ բնակիչ է զոհվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG