Մատչելիության հղումներ

Գվատեմալան ևս պատրաստվում է Իսրայելում իր դեսպանատունը տեղափոխել Երուսաղեմ


Գվատեմալայի նախագահ Ջիմի Մորալես և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահու, արխիվ
Գվատեմալայի նախագահ Ջիմի Մորալես և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահու, արխիվ

Գվատեմալան պատրաստվում է Իսրայելում իր դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխել Երուսաղեմ՝ հետևելով Միացյալ Նահանգների օրինակին, հայտարարել է Կենտրոնական Ամերիկայում գտնվող այդ երկրի նախագահ Ջիմի Մորալեսը:

Նախատեսվում է, որ Գվատեմալան իր դեսպանատունը կտեղափոխի այս մայիսին՝ երկու օր անց այն բանից հետո, երբ ԱՄՆ դեսպանատունը կտեղափոխվի Երուսաղեմ: «Նախագահ Թրամփի համարձակ քայլը քաջալերել է մեզ», - ասել է Մորալեսը:

Հիշեցնենք, Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց անցյալ տարվա դեկտեմբերին, իսկ անցած ամիս պաշտոնական Վաշինգտոնը հայտնեց, որ ԱՄՆ դեսպանատան փոխադրումը Թել Ավիվից Երուսաղեմ տեղի կունենա մայիսին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG