Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպանատունը ժամանակավորապես՝ այսօր փակվելու է, քանի որ առկա է սպառնալիք անվտանգությանը:
Դեսպանատան պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրությունում մանրամասներ ներկայացված չեն, թե ինչ սպառնալիքի մասին է խոսքը:
Դեսպանատունը տեղակայված է մայրաքաղաք Անկարայի Կավակլիդերե շրջանում:
Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպանատունը 2013 թվականին հարձակման էր ենթարկվել մահապարտ ահաբեկչի կողմից, ինչի հետևանքով անվտանգության աշխատակից էր զոհվել: Հարձակման հետևում կանգնած էր ծայրահեղ ձախակողմյան խմբավորումը: