Մատչելիության հղումներ

Հարավկորեական պատվիրակությունը վաղը կմեկնի Փհենյան


Հուշարձան՝ Հյուսիսային Կորեայում

Այս շաբաթ Հարավային Կորեան ազգային անվտանգության տնօրենի գլխավորությամբ պատվիրակություն կուղարկի Հյուսիսային Կորեա՝ բանակցելու միջուկային փորձարկումների, թերակղզում խաղաղության հաստատման, Հարավային և Հյուսիսային Կորեայի միջև կապերի ամրապնդման և Վաշինգտոնի և Փհենյանի միջև բանակցությունների վերականգնմանն աջակցելու շուրջ։

Հարավկորեական 10-հոգանոց պատվիրակությունը երկօրյա այցով Փհենյան կուղևորվի վաղը։ Բանակցությունների ավարտից հետո պատվիրակները կայցելեն ԱՄՆ։

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը անցյալ ամիս հայտարարել էր, որ Հյուսիսային Կորեային հետ բանակցություններ տեղի կունենան միայն «պատշաճ պայմանների դեպքում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG