Մատչելիության հղումներ

Քիչ առաջ հայտնի է դարձել, որ Մոսկվայում հարձակման է ենթարկվել Ռուսաստանի նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածուներից մեկը` հաղորդավար Քսենիա Սոբչակը: Այդ մասին Սոբչակը գրել է Twitter-ի էջում` նշելով, որ իրեն նախ հրել և վայր են գցել, ապա նաև անհայտ հեղուկ են լցրել վրան:

Սոբչակի պնդմամբ, հարձակման հեղինակը վնասազերծվել է, նրա անունն է Ալան Ձուցև:

Հարձակման ընթացքում նա գոռացել է․ - «Ժիրինովսկու համար»:

Հիշեցնեմ, որ մի քանի օր առաջ նախագահության թեկնածուների հեռուստաբանավեճի ընթացքում Սոբչակն ինքը ջուր էր շփել լիբերալ-դեմոկրատների առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու դեմքին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG