Մատչելիության հղումներ

Թուրքիան հայտարարում է Աֆրինում ավելի քան 2 հազար «ահաբեկչի» չեզոքացման մասին


Թուրքական զինուժը Աֆրինում
Թուրքական զինուժը Աֆրինում

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը`ամփոփելով «Ձիթենու ճյուղ» գործողության հերթական փուլը, այսօր հայտարարել է, թե Սիրիայի հյուսիսում գտնվող Աֆրինի գավառում հունվարի 20-ից ի վեր 2612 ահաբեկիչ է չեզոքացվել։

Աֆրինում ծավալված գործողությանը շաբաթ օրն անդրադարձել է նաև Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Կոնյա քաղաքում, ելույթ ունենալով իշխող «Արդարություն և Զարգացում» կուսակցության տեղական կառույցի անդամների առջև, Թուրքիայի վարչապետը հայտարարել է․ - «Աֆրինը շրջապատված է: Մենք ահաբեկիչներից զտել ենք սահմանամերձ ողջ գոտին: Այսօր թուրքական բանակը Աֆրինում պատմություն է կերտում»։

Թուրքիան Աֆրինում՝ Սիրիայի քրդերի դեմ «Ձիթենու ճյուղ» գործողությունը սկսել է մոտ մեկուկես ամիս առաջ։ Պաշտոնական Անկարան նրանց ահաբեկիչ և թուրքական պետության համար սպառնալիք է համարում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG