Անցած գիշեր մահացել է իտալական «Ֆիորենտինա» ֆուտբոլային ակումբի ավագ, 31-ամյա Դավիդե Աստորին: Իտալական բարձրագույն խմբի ամենահեղինակավոր թիմերից մեկի ավագի դին հայտնաբերվել է Ուդինե քաղաքի La di Morete հյուրանոցի համարներից մեկում այսօր առավոտյան:
Նախնական տեղեկությունների համաձայն, «Ֆիորենտինայի» ավագը մահացել է քնի մեջ: Աստորիի մահվան պատճառով այսօր կայանալիք Իտալիայի առաջնության հանդիպումները հետաձգվել են: