Մատչելիության հղումներ

Ադրբեջանի նախագահի ընտրությունները հնարավոր է դիտարկեն ԵԱՀԿ շուրջ 300 դիտորդ


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև

Ապրիլի 11-ին Արդբեջանում կայանալիք նախագահական ընտրությունները պետք է դիտարկվեն ԵԱՀԿ 30 երկարաժամկետ և 280 կարճաժամկետ դիտորդների կողմից: Նման տեսակետ են հայտնել ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ODIHR) հրապարակած զեկույցի հեղինակները` կոչ անելով կազմակերպության անդամներին առաջիկա շաբաթներին ավարտին հասցնել դիտորդական առաքելության ձևավորումը:

12 էջանոց փաստաթուղթը կազմվել է ԵԱՀԿ գնահատման առաքելության անդամների` փետրվարի 21-22-ին Բաքու կատարած այցի ժամանակ անցկացված հանդիպումների հիման վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG