Ուկրաինայի խնդրով զբաղվող ԱՄՆ հատուկ բանագնաց Քուրթ Վոլքերի համոզմամբ Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետությունները Դոնբասի հակամարտության կարգավորման ընթացքում պետք է լուծարվեն:
Վաշինգտոնում գտնվող վերլուծական կենտրոններից մեկում հնչեցրած ելույթում Վոլքերը նշել է, որ Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունները ստեղծվել էին Ռուսաստանի կողմից «որպես ծխածածկույթ` թաքցնելու համար Մոսկվայի դերը շարունակվող հակամարտությունում»:
Վոլքերի համոզմամբ՝ «անջատողական հանրապետությունները Ուկրաինայի սահմանադրական կարգում տեղ չունեն»: