Մատչելիության հղումներ

Էրդողանը սպառնում է վրեժ լուծել Աֆրինում զոհված թուրք զինվորների համար


Աֆրինում զոհված ամեն մի զինվորի համար Թուրքիան վրեժխնդիր կլինի, երեկ երեկոյան Սենեգալի մայրաքաղաք Դաքարում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` մեկնաբանելով Սիրիայի հյուսիսում գտնվող Աֆրին գավառում մարտական գործողությունների սաստկացման մասին լուրերը: Դրանց ընթացքում թուրքական բանակը վերջին օրերին ծանր կորուստներ է կրել: Միայն մարտի 1-ին քրդական ջոկատների կողմից իրականացված գործողությունների հետևանքով Աֆրինում ութ թուրք զինծառայող է զոհվել:

«Մենք շարունակելու ենք «Ձիթենու ճյուղ» գործողությունը, և ահաբեկիչները ծանր գին են վճարելու իրենց քայլերի համար», - հայտարարել է Թուրքիայի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG