Մատչելիության հղումներ

Ուկրաինայի գազամատակարարումը կայունացել է․ Պորոշենկո


«Ուկրաինայի գազամատակարարումը կայունացել է և վառելիքի դեֆիցիտ չկա», այս մասին այսօր Կիևում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն` նշելով, որ դա հնարավոր է դարձել ԵՄ անդամ պետություններից` Սլովակիայից, Լեհաստանից և Հունգարիայից գազի մատակարարումների կտրուկ ավելացման շնորհիվ:

Ուկրաինան գազի պակասորդի բախվեց այն բանից հետո, երբ ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլերը ուրբաթ օրը հայտարարեց Ուկրաինայի հետ կնքված բոլոր պայմանագրերի խզման մասին: Ռուսական կողմի քայլին նախորդեց Ստոկհոլմի արբիտրաժային դատարանի` փետրվարի 28-ին կայացրած վճիռը, որի համաձայն «Գազպրոմը» պետք է 4 ու կես միլիարդ դոլարի փոխհատուցում վճարի ուկրաինական «Նաֆտոգազ» ընկերությանը` նախորդ տարիներին պայմանագրային մի շարք պարտավորությունները չկատարելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG