Մատչելիության հղումներ

Կարեն Կարապետյանը Գյումրի է ուղևորվել գնացքով


Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այցով Գյումրի է ուղևորվել Երևանի երկաթուղային կայարանից՝ Երևան-Գյումրի-Երևան երթուղում աշխատանքը սկսող նոր ЭП2Д էլեկտրագնացքով, տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը։

Կառավարության ղեկավարը ծանոթացել է էլեկտրագնացքի պայմաններին, հնարավորություններին և ողջունել այն Հայաստանում շահագործելու «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի որոշումը:

Էլեկտրագնացքը ՓԲԸ-ի կողմից գնվել է վերջերս՝ ռուսական «Տրանսմաշխոլդինգ» արտադրող ընկերությունից: Մարտի 4-ից նոր էլեկտրագնացքը կաշխատի ուրբաթ-կիրակի օրերին էքսպրեսի ռեժիմով՝ առանց բաժանիչ կանգառների, օրը 2 անգամ՝ ժամը 10:00-ին մեկնելով Երևանից Գյումրի և 16:55-ին վերադառնալով մայրաքաղաք: Երթևեկության տևողությունը կազմում է 1 ժամ 59 րոպե:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG